Պապարացիներն Անջելինա Ջոլիին և դստերը լուսանկարել են գնումների գնալիս

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են դստեր հետ փողոցում քայլելիս, հայտնել է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակել լուսանկարները։

Դերասանուհուն նկատել են 12-ամյա դստեր՝ Վիվիենի հետ՝ առևտրի ընթացքում Լոս Ֆելիզի փողոցներով քայլելիս։

Լուսանկարներում 45-ամյա դերասանուհին կրում է սև երկար զգեստ, սև պիջակ և սև հողաթափեր։ Դուստրը կրում է սև շորտ, սպիտակ սպորտային տաք շապիկ և Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներ։

Ջոլին և դուստրը այցելել են Լոս Ֆելիզի ծաղկի խանութ։ Բացի ծաղիկից նրանց ձեռքին են եղել նաև գնումների տոպրակներ։