Տիմատիի նախկին սիրելի Անաստասիա Ռեշետովան և նրանց որդին մեքենայում հայկական երաժշտություն են լսում (տեսանյութ)

Տիմատիի նախկին հարսնացուն՝ Անաստասիա Ռեշետովան, Ինստագրամի իր էջի Stories բաժնում նոր տեսանյութ է հրապարակել։

Կադրերում նա որդու՝ փոքրիկ Ռատմիրի հետ է։ Մայր ու որդի ավտոեքենայի մեջ են ու երթևեկում են Լիլիթ Հովհաննիսյանի «Թշնամուս չեմ ցանկանա» երգի հնչյունների ներքո։

Հրապարակմանը կից մոդելը գրառում չի կատարել։

Հավելենք, որ Անաստասիա Ռեշետովայի և Տիմատիի որդին լույս աշխարհ է եկել 2019 թվականի հոկտեմբերի 16-ին։ Չնայած նրան, որ զույգն այլևս միասին չէ, միևնույնն է Տիմատտին և իր նախկին սիրելիս շարունակում են միասին դաստիարակել իրենց միակ որդուն։