Միխայիլ Եֆրեմովը կես տարվա ընթացքում առաջին անգամ կալանավայրում հանդիպել է կնոջը

Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը, ով այժմ գտնվում է Բելգորոդի մարզի կալանավայրում, կես տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել է հանդիպել իր կնոջ՝ Սոֆյա Կրուգլիկովայի հետ: Մինչ այդ դերասանը հարազատների հետ կապ է պահպանել հեռախոսով կամ նամակների միջոցով։ Միխայիլը չէր կարողանում հարազատների հանդիպման մասին պայմանավորվել կես տարի։ Մերժման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան էր։ Վերջին անգամ նա Սոֆյայի հետ հանդիպել է 2020 թվականի նոյեմբերին՝ իրեն կալանավայր ուղարկելուց առաջ։

Հիշեցնենք, որ Եֆրեմովը 2020 թվականի հունիսի 8-ին հարբած վիճակում նստել է իր մեքենայի ղեկին։ Նա բարձր արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Սերգեյ Զախարովի վարած Lada ֆուրգոնին։ Վթարի հետևանքով դերասանը չի տուժել, իսկ երկրորդ վարորդը ծանր վնասվածքներ է ստացել՝ ազդրի բաց կոտրվածք և գանգուղեղային փակ վնասվածք։ Սերգեյը շտապ հոսպիտալացվել է: Վթարից հետո հաջորդ առավոտյան նա մահացել է։