Ռեփեր Մորգենշտերնի դեմ վարչական գործ է հարուցվել․ մանրամասներ

Ռեփեր Մորգենշտերնին կասկածում են թմրանյութերի քարոզչության մեջ «Розовое вино-2» և Family տեսահոլովակների թողարկումից հետո: Հարուցվել է վարչական գործ, հայտնում է ТАСС-ը։

«Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը Մորգենշտերնի նկատմամբ վարչական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 6.13-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կամ թմրամիջոցների անօրինական գովազդ)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռեփերին մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք է սպառնում։

Ավելի վաղ անվտանգ ինտերնետի լիգան դիմել էր Ռուսաստանի Գլխավոր դատախազություն՝ խնդրելով ստուգումներ անցկացնել ռուս հիփ-հոփ-արտիստ Մորգենշտերնի նկատմամբ: Լիգայի տնօրենի խոսքով՝ կատարողը «հետևողականորեն զբաղվում է մանկական միջավայրում թմրանյութերի քարոզչությամբ»: