Այս տարի «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը։
Երիտասարդ գեղեցկուհին իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․«Հիմա, երբ ունեմ այդ հնարավրությունը, իմ ամբողջ ռեսուրսը, ուժն ու եռանդը միտված են Հայաստանը մեծ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելուն։
Դեռ դպրոցական տարիներից, երբ խոսք էր գնում Հայաստանի մասին, մեր մշակույթի և պատմության մասին` իմ բոլոր մտքերը պտտվում էին մեկ առանցքի շուրջ: Այն էր Հայաստանի մասին հնարավորինս շատ մարդկանց պատմելն ու ներկայացնելը:
Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ներկայացված և լսված լինելու կարիք: Աշխարիհը սպասում է հենց մեզ, ամենահին և միևնույն ժամանակ ամենանորար ու ստեղծագործ ժողովրդին:
Ես խորապես հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվությունը լինելու արժանի հայ, մեր մեր մասին կշարունակեն իմանալ և խոսել բոլորը…
Դեպի նոր հաղթանակներ…»: