Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլին Instagram սոցիալական ցանցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանեկան արարողությունից մի շարք լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել, որոնք նկարել է կինը` Իրինա Պատլախը։
Տեսանյութերի սկզբում երգիչը գրել է.«Թերթեք և կհայտնվեք դրախտում»։
Տեսանյութում երևում է, որ արարողությանը մասնակցել է նաև Պավլիաշվիլիի որդին՝ Լևանը։ Սոսոյի կինը երեկոյան երկար զգեստ է կրում, որը հիանալիորեն ընդգծում է նրա կազմվածքը։
Իրինային հատկապես հետաքրքրել է, թե ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը։ Տեսնելով այդ պրոցեսը` նա չի կարողացել թաքցնել իր հիացմունքը։
«Ֆանտաստիկա, շատ գեղեցիկ է»,–ասում է նա այն պահին, երբ հացթուխը թոնիրից հանում է լավաշը։
Լավաշ թխող կանանցից մեկն Իրինային առաջարկում է փորձել այն, սակայն վերջինս խոստանում է ելույթից հետո անպայմանորեն փորձել։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդու ՝ Նվերի և ռուսաստանցի գործարար Բուզանդ Ավետիսյանի դստեր ՝ Արփիի հարսանեկան արարողությունն ապրիլի 10-ին էր։ Հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական և հայկական էստրադայի հանրաճանաչ կատարողներ Սոսո Պավլիաշվիլին, Ստաս Միխայլովը, Նիկոլայ Բասկովը, Քրիստինա Օրբակայտեն, Արմենչիկը, Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը և այլն: