«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շնորհիվ Գյումրին դարձել է գրաֆիկայի մայրաքաղաք

Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում  ամփոփվեց «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրությունը, որը գործում էր 2020թ.  սեպտեմբերի 5-ից:«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված էին վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։

Ցուցադրությունը եզակի է, քանի որ արտահայտում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։
Հայաստանցի արվեստագետներից բացի, ցուցադրված էին նաև հայազգի արվեստագետներ շուրջ 15 երկրներից: