Ալբինա Ջանաբաևան կիսվել է իր և Մելաձեի նորածին դստեր առաջին լուսանկարով

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Ալբինա Ջանաբաևան առաջին անգամ երկրպագուներին ուրախացրել է նորածին դստեր լուսանկարով: Երգչուհին դստեր ձեռքի լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Փոքրիկը դարձել է Ջանաբաևայի և նրա ամուսնու՝ Վալերի Մելաձեի երրորդ ընդհանուր երեխան: Զույգը նաև դաստիարակում է երկու որդիներին՝ Կոնստանտինին և Լուկային:

«Երջանկություն… Շնորհակալություն, սիրելիներս, շնորհավորանքների և բարեմաղթանքների համար, դրանք շատ են ջերմացնում։ Թող բոլոր բարի խոսքերը հասնեն ուղարկողներին՝ ձեզ էլ ավելի երջանիկ դարձնելով»,- գրել է բազմազավակ մայրը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Альбина Джанабаева (@albinadzhanabaeva)