«Գոձիլլան ընդդեմ քոնգի» ֆիլմը դարձել է ամենաեկամտաբերը համավարակի ընթացքում

«Գոձիլլան ընդդեմ Քոնգի» բլոկբաստերը դարձել է կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ամենաշատ եկամուտ ստացած հոլիվուդյան ֆիլմը՝ հավաքելով ավելի քան 390,2 միլիոն դոլար ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմը գերազանցել է Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի կողմից սահմանված ռեկորդը, որն ամբողջ աշխարհում հավաքել էր 365 միլիոն դոլար:

Նշվում է, որ Լոս Անջելեսի և Նյու Յորքի շատ կինոթատրոնների համար, որոնք առաջին անգամ բացվել են համաճարակի բռնկումից հետո, «Գոձիլլան ընդդեմ Քոնգի» ֆիլմը առաջին ցուցադրված կինոնկարն է եղել: ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է $ 80,5 միլիոն. համաշխարհային վարձույթում Չինաստանը նրան բերել է ամենաշատ գումարը՝ 177 մլն դոլար:

Ադամ Ուինգարդի ֆիլմը նվիրված է կինոյի երկու հայտնի հրեշների Գոձիլլայի ու Քինգ Քոնգի դիմակայությանը: Քինգ Քոնգի մասին առաջին ֆիլմը հայտնվել է 1933 թվականին ԱՄՆ-ում, Գոձիլլայի մասին առաջին ճապոնական ֆիլմն էլ թողարկվել է 1956 թվականին: