Եվգենի Պետրոսյանի կինը փորձել է արդարանալ «տատիկի զգեստապահարանի» համար

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, որը հաճախ է բուռն քննարկումների կիզակետում է հայտնվում իր հագուստի ընտրության համար, որոշել է «արդարանալ»։

««Տատիկի զգեստապահարան»․ ավելի հաճախ այսպես են բնութագրում իմ ընտրությունը։ Հիմա ես հաստատ գիտեմ, որ դա ամենևին էլ շատ խելացի լինելուց չէ, այլ սեփական ոճը գտնելու, զգալու անկարողությունից, կարևոր է, թե ինչ ես ուզում հենց դու, այլ ոչ թե նրանք, ովքեր գիտեն` որն է ճիշտը»,- Ինստագրամի իր էջում գրել է Բրուխունովան։

Նա գրառմանը կից լուսանկար է հրապարակել ու գրել, որ իր հագածը վստահաբար կարող էր վերցրած լինել մորից, քանի որ նրա երիտասարդության տարիներին է այդ ոճը նորաձև եղել։

«Ավաղ, մայրս այդպիսի հագուստ չի պահպանել»,- նշել է նա։

Նշենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանն ու Բրուխունովան ունեն մեկ որդի, անունը` Վահան։ Փոքրիկը երգիծաբանի երկրորդ զավակն է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)