Էրմինա Զախարովայի և սիրելիի՝ «Ախթամար» սերիալից Ժորա Մարտիրոսյանի լուսանկարները

Դերասանուհի Էրմինա Զախարովան երբեք չի թաքցրել, որ ընկեր ունի, սակայն նրա մասին խոսելիս զգույշ է։ Էրմինայի սիրելին՝ Ժորա Մարտիրոսյանը, ևս Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, նրանք միասին նկարահանվել են «Թունավոր սեր» հեռուստասերիալում։

Վերջերս Ժորան ավելի մեծ հայտնիություն ձեռք բերեց, երբ գլխավոր դերերից մեկը ստացավ «Ախթամար» հեռուստասերիալում։ Ժորան մարմնավորում էր Արկոյի կերպարը:

Զույգը միասին ներկայանում է տարբեր միջոցառումների, սակայն լրատվամիջոցներին օբյեկտիվում  համատեղ լուսանկարներով հայտնվելուց խուսափում է, թեև Էրմինայի էջում միասին նկարները քիչ չեն։ Ներկայացնում ենք նրանց համատեղ լուսանկարները։

Զույգը միասին է արդեն 3 տարի։ Դեռևս 2018–ին Էրմինան հարցազրույցներից մեկում ասել էր, որ շփվում է մի տղայի հետ, որը ևս դերասան է, բայց դեռ հայտնի չէ։ Այն ժամանակ դերասանուհին ասել էր, որ չգիտի՝ հետագայում հարաբերություններն ինչ ընթացք կստանան։ 3 տարի անց կարելի է նկատել, որ պարզապես շփումը վերաճել է սիրո։ Դերասանուհին միշտ նշում է, որ իր համար առավել հեշտ է մասնագիտությամբ դերասանի հետ ընկերություն անելը։