38-ամյա դերասան Ռամի Մալեքը օրեր առաջ երկրպագուներին ներկայացրեց իր յուրօրինակ ու խորհրդավոր ֆոտոշարքը:
Լրագրողների հետ զրույցում Մալեքը կիսվել է, որ այդ ֆոտոշարքում նա ձուլվել էր բնության հետ՝ դառնալով նրա մի մասինկը: Դերասանը նաև պատմել է՝ որքան դժվարություններ է հաղթահարել, որպեսզի հասնի այն ճանաչմանը, որն այսօր ունի:
Նրա պնդմամբ՝ տարիներ առաջ իր ծնողները լքել են հայրենիքն ու մեկնել ԱՄՆ՝ ցանկանալով որդիներին տալ լավ ապագա ունենալու հնարավորություն:
Ընտանիքը լուրջ չէր վերաբերվում Մալեքի դերասանական կարիերային, նրան շատ էին հորդորում զբաղվել ինչ-որ լուրջ գործով: Դերասանը նաև խոստովանել է, որ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի պրեմիերայից հետո, որն էլ Ռամիին մեծ փառք բերեց, երկրպագուհիներից մեկը նկարվելու ընթացքում սկսել է շոյել նրան:
«Երկրպագուհիս սկսեց շոյել ինձ, և դա ինձ դուր չեկավ: Ես խնդրեցի նրան դադարեցնել դա ու մի կողմ քաշվել»,- պատմում է Մալեքը:
Հիշեցնենք, որ հմայիչ դերասանն ընտրյալ ունի. գեղեցկուհի Լյուսի Բոյնթոնը երբեք միայնակ չի թողնում իր սիրելլին, նրանք բոլոր աստղային հավաքույթներին ներկայանում են միասին: