Անի Լորակին քննադատել են թուրք ամուսնու դավաճանությունը ներելու և նրա հետ միանալու համար

Որոշ կանայք քննադատել են հայտնի ուկրաինացի երգչուհի Անի Լորակին (իսկական անունը՝ Կարոլինա Կուեկ) նրա համար, որ նա ներել է և վերադարձել նախկին ամուսնու՝ թուրք գործարար Մուրադ Նալչաջօղլուի մոտ։ Ավելի վաղ համացանում տարածվել են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է Լորակը գրկախառնվում Նալչաջօղլուի հետ։
Լորակը և Մուրադը միասին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովի դստեր՝ Ալլա-Վիկտորյայի ծննդյան տոնին։ Նրանք իրար կողքի են նստել և շատ շփվել։
2019 թ-ին զույգն ամուսնալուծվել էր Նալչաջօղլուի մշտական դավաճանությունների պատճառով։

Երգչուհուն սուր քննադատության է ենթարկել հայտնի բլոգեր Լենա Միրոն։
Միրոն նշել է, որ Լորակի ներելուց հետո նա տեսնում է ռուս կնոջ ամբողջ դժբախտությունը՝ ավելացնելով, որ ուղղակի խղճում է երգչուհուն և ավելացնելու բան չունի։Լորակի արարքը, մեղմ ասած, զարմացրել է «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ալյոնա Վոդոնաևային․ «Իսկ ես նրան գովում էի, հիանում նրա արժանապատվության զգացումով․․․ Ամեն դեպքում հանրային դավաճանություն էր։ Բայց արի ու տես․․․ Սեր ու համերաշխություն»։