Ֆադեևն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է իր մոտ ստացվել նիհարել 115 կիլոգրամով

Պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը НТВ հեռուստաալիքի «Չես հավատա» հաղորդման եթերում պատմել է 115 կգ-ով «էքստրեմալ» նիհարելու գաղտնիքի մասին:
Նա հայտնեց, որ իրեն հաջողվել է նիհարել կանոնավոր կերպով սպորտով զբաղվելու միջոցով: Բացի այդ, ինչպես նշում է երաժշտական գործիչը, դրա վրա ազդել է սթրեսի բացակայությունը:
Նրան օգնել է նաև հիդրոթերապիան և մերսումը:
Ֆադեևը որոշել է նիհարել սրտի խնդիրների և ընդհանուր առմամբ առողջության վատացման պատճառով:
Պրոդյուսերին բոլորովին դուր չէր գալիս սեփական տեսքը: