Ջենիֆեր Էնիսթոնը ցանկանում է երեխա որդեգրել

52-ամյա հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Էնիսթոնը, որը առավել հայտնի է Friends և The Morning Show սերիալներով, ցանկանում է երեխա որդեգրել: Աղբյուրները պնդում են, որ դերասանուհին արդեն խնամակալություն ձևակերպելու համար գործընթաց է սկսել:
Ինչպես հայտնում է The Mirror թաբլոիդը, վկայակոչելով անանուն աղբյուրին, դերասանուհին պատմել է իր ծրագրերի մասին Friends-ի մի դրվագի նկարահանումների ժամանակ:

Էնիսթոնն ասաց, որ երազում էր երեխա ունենալ դեռ 2004-ին: Դերասան Բրեդ Փիթի հետ ցավալի բաժանումից մի քանի ամիս էր անցել:
Այնուհետև Ջենիֆերը The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է մայր դառնալ: «Ժամանակը եկել է. Գիտեք, կարծում եմ՝ հնարավոր է աշխատել երեխայի հետ, կարծում եմ՝ հնարավոր է աշխատել հղիության ժամանակ, կարծում եմ՝ կարելի է ամեն ինչ անել: Այնպես որ, պարզապես անհամբեր սպասում եմ տեմպերը թուլացնելուն», – ասել է աստղը ավելի քան 15 տարի առաջ:

Թաբլոիդները գրում են, որ դերասանուհին որդեգրման գործընթացը սկսել է անցյալ տարի՝ իր գործընկեր Քորթնի Քոքսի աջակցությամբ: Չճշտված տեղեկատվության համաձայն ՝ դերասանուհին մեքսիկական Casa Hogar Sion մանկատնից մի աղջկա է ընտրել: Էնիսթոնը երկար ժամանակ է, ինչ աջակցում է այդ մանկատանը: Տեղեկություններ կան, որ որդեգրման գործընթացը կավարտվի հունիսին: