«Գահերի խաղ» սերիալի ավարտը կարող է վերափոխվել

«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի հեղինակները շշուկների տեղիք տվեցին շոուի հանգուցալուծման վերափոխումների մասին:
Նախագծի թվիթերյան պաշտոնական էջում առեղծվածային գրառում է հայտնվել.«Ձմեռը գալիս է»: Նախագծի երկրպագուների կարծիքով՝ սա կարող է նշանակել, որ նրանք սերիալի ութերորդ սեզոնի ռեմեյքն են պատրաստում, որը թողարկվել էր մոտ երկու տարի առաջ:

Նշենք, որ վերջին եթերաշրջանը քննադատությունների բուռն արձագանքի էր արժանացել: Դրանից հետո հեռուստադիտողները ստորագրահավաք սկսեցին` պահանջելով վերափոխել ֆիլմի ավարտը։ Հավաքվեց ավելի քան մեկ միլիոն ստորագրություն:

«Գահերի խաղը» ամերիկյան ֆանտաստիկ հեռուստասերիալ է՝ հիմնված է Ջորջ Ռայմոնդ Ռիչարդ Մարտինի «Ասք Սառույցի և Կրակի» վեպի վրա:
Ֆիլմը նկարահանվել Դեյվիդ Բենիոֆի և Դանիել Բրեթ Ուայսի ղեկավարության ներքո՝ հատուկ հատուկ HBO մալուխային հեռուստաալիքի համար։