Սպիտակ տունը լքելուց հետո առաջին անգամ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն նկատել են Փալմ Բիչում․ լուսանկարներ

Սպիտակ տունը լքելուց հետո առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ Բարոն Թրամփին, նախօրին նկատել են Փալմ Բիչում գտնվող գոլֆ ակումբում, գրում է Daily Mail-ը։
15-ամյա դեռահասը հոր հետ գոլֆ է խաղացել Trump International գոլֆ ակումբում։ Բարոն Թրամփը, ինչպես իր հայրը, կրել է սպիտակ վերնաշապիկ և, ինչպես նկատում է պարբերականը, աչքի է ընկել գոլֆ խաղալու հմտությամբ։

Հայտնի է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահն ու նրա տիկինն ամեն ինչ անում են Բարոն Թրամփին հանրության տեսադաշտից հեռու պահելու համար։
Դոնալդ Թրամփը հայտնի է գոլֆի հանդեպ սիրով, ավելի վաղ խոստովանել էր, որ «գոլֆն իր սիրելի մարզանքն է»։