Միխայիլ Գալուստյանը նոր ռեկորդներ է սահմանում

Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ սուպեր Ժորիկը, ռեկորդներ է սահմանում նոր՝ «Չաո-Չաո» տեահոլովակով։
Այն ընդամենը մեկ շաբաթում գրանցել է ավելի քան 30 միլիոն դիտում:
Հումորիստը որոշել է Instagram-ում իր հետևորդներին ուրախացնել՝ տեղադրելով տեսահոլովակի իր տարբերակը։

«Ընկերներ, սուպեր Ժորիկն արդեն 30 միլիոն դիտում ունի։ Շնորհակալություն նման ակտիվության համար։ Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում լիցքավորվեք այդ պարի էներգիայով»,- գրել է նա։

Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել:
Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում հանդես գալու տարիներին: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար: