Ջասթին Բիբերը կնկարահնվի հայտնի սերիալում

«Ընկերները» սերիալի հատուկ թողարկման դրվագում փոփ երգիչ Ջասթին Բիբերը կհայտնվի կարտոֆիլի կոստյումով, հայտնում է The Sun-ը։
Բիբերը խոստովանել է, որ շոուի վաղեմի երկրպագուն է, անկախ նրանից, որ ինքն ընդամենը տաս տարեկան է եղել, երբ այն ավարտվել է։ Արտիստին էպիզոդիկ դեր կհատկացվի։

«Ընկերներն» ամերիկյան կատակերգական սերիալ է վեց ընկերների կյանքի մասին։
Նախագիծը ճանաչվել է լավագույններից մեկն ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ իր ժանրում և արժանացել է «Էմմի» վեց մրցանակի եւ «Ոսկե Գլոբուսի»։ .