Էդգար Իգիթյանը կիսվել է հղի կնոջ հետ նոր լուսանկարներով

Դերասան Էդգար Իգիթյանն օրեր առաջ իր Instagram-ում ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել կնոջ հետ՝հայտնելով, որ շուտով հայրիկ է դառնալու:
Զույգը որոշել էր Լուսինեի հղիության վերջին շրջանում բացահայտել լուրը․ փոքրիկը լույս աշխարհ կգա հունիսի սկզբին։ Նշենք, որ Էդգարն ու Լուսինեն իրենց հարաբերություններն օրինականացրել են 2018 թվականին:
Սոցիալական ցանցերի իր էջերում Էդգարը կիսվել է կնոջ հետ ֆոտոշարքից նոր լուսանկարներով, որոնք անչափ դուր են եկել հետևորդներին: