Նորաձև դաջվածքներ

Դաջվածքը ինքնարտահայտման հնագույն ձև է, որը հայտնի է անհիշելի ժամանակներից ու այսօր լայն տարածում ունի:

Այս արվեստը համաշխարհային մշակույթի մի մասն է կազմում: Ժամանակակից դաջվածքի մշակույթը բաղկացած է ոճերի հսկայական մի շարքից և ցույց է տալիս տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների խորհրդանիշերը:
Մեր օրերում դաջվածքներն ունեն հատկուկ նշանակություն:

Դաջվածքի արվեստը հայտնվել է ավելի քան 5000 տարի առաջ և ունեցել է ծիսական, սոցիալական և հասարակական որոշակի աստիճանի պատկանելու նշանակություն: Հետևաբար, ոչ ոք չէր մտածում մարմնի նկարներից ազատվելու մասին:
Սակայն հիմա քչերն են պատասխանատվությամբ մոտենում դաջվածքի ընտրությանը: Արդյունքում այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում, ովքեր ուզում են ազատվել «երիտասարդության սխալներից»։

Ձեզ ենք ներկայացնում փոքրիկ ու նուրբ դաջվածքների հավաքածու, որը կհամապատասխանի այս արվեստի յուրաքանչյուր սիրահարի: