Ինչպե՞ս է անցնում դերասանուհի Մաշայի հանգիստը Դուբայում

Դերասանուհի, բլոգեր Մաշան, ով այս ամիսների ընթացքում աշխատում էր «Դեպի ճամբար 2» և «Կարճ ասած 2» նախագծերի ուղղությամբ, այժմ հանգստանում է Դուբայում: Իր ինստագրամյան հետևորդներին նա հայտնել է, որ չեղարկված թռիչքների ու փակ ճանապարհների պատճառով նա արդեն երկար ժամանակ է, ինչ չէր կարողանում մեկնել հանգստի:

«Սկզբում Կիևի թռիչքն էր մտքիս, հետո փակվեց այն ու ստիպված եղա այլ ուղղություն մտածել: Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, նայում էի բոլոր հնարավոր տարբերակները մի քանի օր կտրվելու, հանգստանալու, լիցքաթափվելու ու լիցքավորվելու համար: Ու այս ճանապարհը մենակ չէի անցնում ու լավ է, որ ամեն «ախր հեսա փակվում ա» բառից էլի մենակ չէի հուսահատվում».- գրել է նա:

Ավելի ուշ նա կիսվել է հանգստից լուսանկարոնրով, որոնց կից պատմել է, որ բավականին թանկ հաճույք է Դուբայում հանգիստն անցկացնելը. «Մինչ երկար սպասված թռիչքը, բոլոր ընկերներս ու ծանոթներս, ովքեր հասցրել էին լինել զբոսաշրջիկների սրտերը գրաված Դուբայում, ասում էին, որ հիացած կգաս, միայն թե ամեն բան շատ թանկ է: Ես վստահ էի, որ բոլորը չափազանցնում են: Երբ հասանք օդանավակայան, մեզ սպասվում էր ոչ պակաս, քան 2 ժամ ճանապարհ դեպի Դուբայ Մարինա թաղամաս, որտեղ էլ մեր հյուրանոցն էր: Հենց էդ պահին հասկացա, որ գործ ունենք հսկայական քաղաքի հետ: Առաջին օրը պտտվելու էլ ուժ չկա, իսկ հաջորդ օրն անմիջապես որոշեցինք տեսնել հին Դուբայը, որը չքնաղ Մարոկոն էր հիշեցնում: Քաղաքում կան հյուրանոցային տաքսիներ և իհարկե Uber, բայց փաստորեն տեղում տաքսուց օգտվելով կարող ես խնայել առնվազն 10$, մեր քաղաքային ճամփորդության համար վճարեցինք 100$, սա ասում եմ, որ պատկերացնեք արժեքները: Կախված ձեր պլանավորած ծախսերից, իհարկե խորհուրդ կտամ ձեզ հետ ունենաք առնվազն 1000$, հավատացեք, որ դա նվազագույն հաճույքների համար եմ ասում»: