Նոր ֆիլմ` ասիական ծագմամբ առաջին սուպերհերոսի մասին. Marvel-ը նշել ֆիլմի պրեմիերայի օրը

Marvel կինեմատոգրաֆիկ ընկերությունը թողարկվել է «Շանգ Չին և 10 մատանիների լեգենդը» ֆիլմի առաջին թրեյլերը, որը պատմում է նոր սուպերհերոսի կյանքի և անցած ճանապարհի մասին: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:

Նշվում է՝ սյուժեի կենտրոնում արևելյան մարտարվեստների վարպետ Շանգ Չին է, որի «Մանդարին» մականունով հայտնի հայրը ղեկավարում է «Տասը մատանի» ահաբեկչական կազմակերպությունը: Շանգ Չիին մանկուց սովորեցրել են, որ նա պետք է դառնա կազմակերպության լիիրավ անդամ և ի վերջո հոր «ժառանգորդը»:
Այնուամենայնիվ, նա փախել է ԱՄՆ, որտեղ նոր կյանք է սկսել:
Ֆիլմի սյուժեն պատմում է նրա փախուստի և տղայի հետևից Միացյալ Նահանգներ մեկնած կազմակերպության անդամների միջև բախման մասին:

Ֆիլմի ռեժիսորն է Դեսթին Դանիել Քրեթթոնը: Գլխավոր դերերում են Սիմու Լիուն, Աուկուաֆինան, Թոնի Լեունգը, Միշել Յեոհը և այլք:
«Շանգ Չին և 10 մատանիների լեգենդը» մեծ էկրաններ կբարձրանա 2021 թվականի սեպտեմբերի 3-ին:
Նշենք՝ Շանգ Չին Marvel ընկերության՝ սուպերհերոսների մասին պատմող ֆիլմաշարերի առաջին ասիական ծագում ունեցող հերոսն է: