«Գալիս ենք Հայաստան». «Լադանիվա» խումբն առաջին անգամ համերգ կունենա Երեւանում

«Լադանիվա» խումբը, որը հայտնի է հայկական երգերի իր մեկնաբանություններով, ելույթ կունենա Երևանում։
Խումբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Մենք գալիս ենք Երեւան։ Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր, սեր»,- նշված է խմբի էջում։