Դերասանուհի Մագան կանաչ է ներկել վարսերն ու դարձել անճանաչելի. ֆոտոշարք

Տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանը թեև մինչև հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկի շնորհիվ:
Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:
Նա նաև հաճախ է փոփոխությունների ենթարկում իր արտաքինը. ամիսներ առաջ Մագան դիմել էր քթի վիահատության, իսկ վերջերս փոխել է ոճը` վարսերը ներկելով կանաչ:
Երկրպագուների մի մասին անչափ դուր է եկել նրա նոր ոճը, իսկ մնացածը խորհուրդ են տվել վերադարձնել սև վարսերը: