Արևիկ Ուդումյանը՝ ամուսնու համար ամենահաճախ արվող զոհաբերության մասին

Հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արամ Վարդևանյանի հետ և գրառում արել:

«Գիտե՞ք`որն է մեր համատեղ կյանքում ամենահաճախ արվող զոհաբերությունս` իմ չսիրած ժանրի ֆիլմեր նայելը, քննարկելը, «վայելելը»»,- գրել է նա, ապա հայտնել, որ առաջիկայում պետք է «վայելի» նոր Mortal Kombat-ը:

Նշենք, որ զույգն ամուսնացած է մոտ 6 տարի, նրանք ունեն երկու երեխա՝ 4-ամյա Ռուբենը և 4 ամսական Նունեն: