Դատական գործ է սկսվել Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման չեղարկման առթիվ

Իր ֆեյսբուքյան էջում դերասան, թատերագետ Վահրամ Սահակյանը հայտնել է, որ իր նոր ներկայացման պրեմիերան չեղարկվել է:
Համացանցում բավականին հակասական արձագանքների արժանացած, «Անմարդկային կատակերգություն» վերնագրով ներկայացումը բեմադրված է Սոփոկլեսի «Էդիպ արքան» ողբերգության հիման վրա:

Showbiz.am կայքի հետ զրույցում Վահրամ Սահակյանը պատմեց եղելությունը. «Հանդիսատեսը թող իմանա, որ ներկայացումն անպայման կլինի, բայց հնարավոր է մի քիչ ուշ` 20-30 օրվա ընթացքում: Հիմա դատական գործընթաց է գնում, եւ ես չեմ կարող մանրամասնել, բայց ներկայացումն արգելել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Ներկայացումից երկու օր առաջ է դա արել:
Ներկայացումը հայրենասիրական է, եւ քաղաքական ոչինչ չկա: «Մեա կուլպա» -ի մեջ ավելի շատ քաղաքական խաղեր են եղել, քան մեր ներկայացման մեջ: Չգիտեմ, թե ինչու է նա նման բան արել, բայց դա անելով`նա հատել է բոլոր կարմիր գծերը` ազգային , օրինական, բարոյական: Նա անօրեն բան է արել, որի համար պատասխան կտա մոտ ժամանակներս. 20-25 օրվա մեջ, կարծում եմ, պատասխանատվության կենթարկվի թե՛ ԿԳՄՍ-ի, թե՛ օրենսդրական մարմինների կողմից, որովհետեւ նրա արածի մեջ կա նաեւ տնտեսական հանցագործության տարրեր :
Ներկայացումն անպայման կլինի »: