Ինչպե՞ս է անցել Քլոե Քարդաշյանը դստեր ծննդյան խնջույքը․ ֆոտոշարք

Keeping Up With the Kardashians իրապատում շոուից հայտնի Քարդաշյան և Ջեներ ընտանիքի անդամները հայտնի են շքեղ ծննդյան երեկույթներ կազմակերպելու սովորությունով, նշել է բրիտանական Daily Mail պարբերականը և տարածել Քլոե Քարդաշյանի նոր հրապարակած լուսանկարները դստեր 3-րդ տարեդարձից։

Լուսանկարներում, որոնք 36-ամյա աստղը հրապարաել է իր ինստագրամյան էջում, երևում են փուչիկներն ու զարդարանքները, ինչպես նաև թխվածքների համար նախատեսված ուտելի զարդարանքները։

Լուսանկարներին կից Քլոե Քարդաշյանը գրել է․ «Որքան շատ ես տոնում քո կյանքում, այնքան շատ տոնելու բան է լինում։ Ես անսահման սիրում եմ երեկույթներ կազմակերպել։ Ես պաշտում եմ հյուրընկալել անկախ նրանից առիթը մեծ է, թե փոքր» և հավելել, որ այս հիշողությունները ուրախացնում են իրեն:

Քլոե Քարդաշյանի դստեր՝ Թրուի 3-ամյակի տոնակատարությունը անցկացվել է Քայլի Ջեների Հիդըն Հիլզում գտնվող 7,2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը։

Հրապարակված լուսանկարների համաձայն՝ ծննդյան հավաքույթին ներկա են եղել Քարդաշյան-Ջեներ քույրերի զավակները և նրանց միակ եղբոր՝ Ռոբերտ Քարդաշյանի դուստրը՝ Դրիմը։