«Իսկ դուք նկատե՞լ եք նոր Լիլիթին». Լիլիթ Բասյանն անկեղծացել է

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Նա արձակել է գանգուր մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։
«Ես նկատեցի, որ իմ մեջ անպարտելի ամառ է սկսել ապրել: Մենք, իսկապես, չենք հասկանա, թե որքան ուժեղ ենք, քանի դեռ չհանդիպենք խոչընդոտների: Իսկ դուք նկատե՞լ եք նոր Լիլիթին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է նա»,- մեկնաբանություններում գրել է նա։