Չինացի նկարչուհի Տոմոկո Միսումին զարմացրել է արվեստի սիրահարներին՝ ներկայացնելով սիրելի ուտեստների փոքրիկ արձանիկների իր հավաքածուն:
Տոմոկոն իր սիրելի գործով զբաղվում է ամուսնու՝ Չայկոյի հետ: Ամուսինների սիրելի հոբբին, ոչ միայն հաճույք է պատճառում նրանց, այլ նաև մեծ շահույթ է բերում: Օրինակ՝ լոլիկի ընդամենը մեկ նման փոքրիկ արձանիկը կարելի է ձեք բերել 15 դոլարով:
«20 տարի առաջ, երբ ես հեռուստացույցով տեսա տիկնիկների համար նախատեսված տնակները, շատ տպավորվեցի ու սկսեցի իմ տիկնիկի համար կառուցել նման բան: Անցավ 10 տարի, և ես կրկին վերադարձա իմ նախկին սիրելի գործին»,- պատմու է Տոմոկոն իր աշխատանքի մասին:
Նկարչուհին խոստովանում է, որ գնալով ինքն ավելի է հետաքրքրվում իր աշխատանքով ու փորձում նոր բաներ, որոնք կզարմացնեն իր արվեստի սիրահարներին: