«Դոմ 2»-ի նախկին մասնակիցը կարող է փոխարինել Օլգա Բուզովային

«Դոմ 2»-ի նախկին մասնակից Ռիմա Փենջիևան Օլգա Բուզովայի հեռանալուց հետո կարող է դառնալ նախագծի նոր հաղորդավարը, գրում է kp.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Փենջիևան արդեն իսկ Ուկրաինայից եկել է Ռուսաստան՝ ենթադրաբար ստաժավորման նպատակով։ Նշվում է, որ եթե նա կարողանա կատարել աշխատանքը, կզբաղեցնի նախագծից հեռացած Բուզովայի տեղը։ Հակառակ դեպքում նա կկարողանա նախագծում մնալ մասնակցի կարգավիճակում։

Նոր «Դոմ 2»-ի առաջին թողարկումը, որն ավելի վաղ փակվել էր «ТНТ»-ում և տեղափոխվել  «Ю» հեռուստաալիք, թողարկվել է ապրիլի 19-ին։

Ավելի վաղ «Դոմ 2» իրապատում-շոուի հաղորդավար Վլադ Կադոնին պատմել է նախագծի ճակատագրի մասին առանց հայտնի երգչուհի Օլգա Բուզովայի։ Բացի նրանից՝ հաղորդումը կվարեն Քսենիա Բորոդինան, Օլգա Օռլովան և Անդրեյ Չերկասովը։ Նա նշել է, որ հաղորդավարներից յուրաքանչյուրն իր կոլորիտն է բերում կոլելտիվ, «պարզապես Օլենկան չի լինի»։ Նա պնդել էր, որ շոուն հինգերորդ հաղորդավարի չի որոնի։