Կիսամերկ Շերոն Սթոունը հայտնվել է ամսագրի շապիկին և իրարանցում առաջացրել

62-ամյա հոլիվուդյան դերասանուհին Շերոն Սթոունը կրակոտ ֆոտոշարքի հերոսուհի է դարձել, նրա անկեղծ կերպարները համացանցում իրարանցում են առաջացրել։

«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը զարդարել է իսպանական «ELLE» ամսագրի երկու շապիկ։ Դերասանուհին սեքսուալ հագուստ է ընտրել, կրել է սպիտակ ներքանզգեստ։ Ոճաբանները թաց մազերի էֆեկտով սանրվածք են ընտրել, իսկ նուրբ դիմահարդարումն ընդգծել է հայտնի դերասանուհու դիմագծերը։ Վիզաժիստները փայլուն ստվերաներկ են ընտրել և բաց շրթներկ։

Շերոնը ներկայացրել է նաև սև բոդիով, որը ցուցադրում էր նրա սալցիկ ոտքերը։ Աստղը ներկայացել է զմրուխտե վերարկուով և դասական բարձրակրունկներով։ Խմբագիրները հիացել են աստղի գեղեցկությամբ։

«Նոր համարում մենք փառաբանում ենք կանացի գեղեցկությունը ցանկացած տարիքում ու ձևով, գլխավոր հերուսուհու դերում Շերոն Սթոունն է։ Մենք խոնարհվում ենք մարմնի առաջ առանց կանոնների ու պիտակների։ Փառաբանում ենք չծերացող գեղեցկությունն առանց սահմանափակումների ու պայմանականությունների»,- գրել են նրանք։

Սթոունի երկրպագուները ևս հիացել են նրա գեղեցկությամբ։ «Գեղեկցուհի», «ռումբ, մոլորակի ամենասեքսուալ աղջիկը, տարիքից դուրս», «հիասքանչ եք», «ինչպիսի կազմվածք», «կրակոտ, շքեղ տեսք ունեք», «աշխարհի ամենագեղեցիկ կինն եք»,- գրել են նրանք։