Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այսօր դառնում է 95 տարեկան

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին այսօր դառնում է 95 տարեկան: Այնուամենայնիվ, այս տարի թագուհին իր ծննդյան օրը նշում է սգի մեջ, քանի օր օրերս կյանքից հեռացել է նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: Նա մահացել էր ապրիլի 9-ին` 99 տարեկանում, գրում է The Guardian-ը:

Բացի այդ, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համավարակի պատճառով ընդունված սահմանափակումները, միապետի ծննդյան առթիվ տոնակատարություններ չեն անցկացվի:

The Guardian-ի տեղեկություններով՝ Էլիզաբեթ Երկրորդն իր ծննդյան օրը կանցկացնի մտերիմների շրջապատում:

Պայմանավորված Մեծ Բրիտանիայում հայտարարված սգով՝ այս տարի Բուքինգհեմյան պալատը չի հրապարակի միապետի որևէ պաշտոնական լուսանկար:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահվան համար հայտարարված սուգը կավարտվի ապրիլի 23-ին: