Անաիս Սարդարյանը որդու հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել հանգստից

Դերասանուհի Անաիս Սարդարյանն, ով այժմ զբաղված «Կամաwar» մոնոներկայացման մեջ, այս օրերին իր ծովափնյա հանգիստն է վայելում: Նա Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել որդու հետ՝ խոստովանելով, որ պատրաստ է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնել նրա համար:

«Աշխարհում ամենակարեւորն ընտանիքն է: Գնահատենք այն, ինչ ունենք հենց հիմա: Արժանի լինենք նրան, ինչ Տերը տվել ա, ու վայելենք մեր սիրելիների երջանկությունը: Աստված օրհնի բոլորիս»,- գրել է դերասանուհին:

Դերասանուհին պատմել է նաև, որ Մոնթեն կենդանիներ շատ է սիրում. «Վախ չունի: Իր անվախության շնորհիվ կյանքը լրիվ ուրիշ գույներով ենք ապրում: Տեր ջան, շնորհակալ եմ նվիրածդ ամեն վայրկյանի համար»: