Տիմատիի նախկին կինը՝ Ռեշետովան, հայերեն է երգում․ մոդելը տեսանյութ է հրապարակել Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկյանի երգի ներքո

Ռեփեր Տիմատիի նախկին կինը՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, վերջին օրերին արդեն երրորդ անգամ է Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութեր հրապարակում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի երգերի ներքո:

Նախ նա տեսանյութեր էր հրապարակել որդու՝ Ռատմիրի հետ Լիլիթի «Թշնամուս չեմ ցանկանա», «Իմ սրտին ասա» երգերի ներքո: Երեկ էլ մոդելը տեսանյութ է հրապարակել Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկլյանի «Ինչու եմ քեզ սիրում» զուգերգի ներքո, որտեղ նաև երգում է:

Նշենք, որ երեք երգն էլ թողարկվել են տարիներ առաջ. «Թշնամուս չեմ ցանկանա»-ն՝ 2018-ին, «Իմ սրտին ասա»-ն՝ 2012-ին, իսկ «Ինչու եմ քեզ սիրում»-ը՝ 2011–ին: