Հայտնի իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը, որն ապրիլի 28-ին կնշի իր 47-ամյակը, դարձել է իսպանական In Style ամսագրի նոր համարի դեմքը։
Շապիկին դերասանուհին հայտնվել է սև, խորը լանջաբացվածքով զգեստով, որը համադրել է Cartier բրենդի թանկարժեք վզնոցով։
Ֆոտոսեսիայի ընթացքում դերասանուհին կրել է մի քանի զգեստ։
Ամսագրի հոբելյանական 200-րդ համարի համար դերասանուհու ֆոտոսեսիան իրականացրել է հայտնի լուսանկարիչ Էրիկ Գորդոնը։