Պենելոպե Կրուսը հայտնվել է իսպանական In Style-ի նոր համարի շապիկին (լուսանկարներ)

Հայտնի իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը, որն ապրիլի 28-ին կնշի իր 47-ամյակը, դարձել է իսպանական In Style ամսագրի նոր համարի դեմքը։

Շապիկին դերասանուհին հայտնվել է սև, խորը լանջաբացվածքով զգեստով, որը համադրել է Cartier բրենդի թանկարժեք վզնոցով։

Ֆոտոսեսիայի ընթացքում դերասանուհին կրել է մի քանի զգեստ։

Ամսագրի հոբելյանական 200-րդ համարի համար դերասանուհու ֆոտոսեսիան իրականացրել է հայտնի լուսանկարիչ Էրիկ Գորդոնը։