«Սա իմ լավագույն ծննդյան օրն էր»․ Comedy Woman-ի աստղերը Դիլիջանում նշել են Նատալյա Եփրիկյանի ծննդյան օրը․ լուսանկարներ

Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել:
Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։

«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», – գրել է նա։

Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։

Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։