Ալյոնա Վոդոնաևան շտապ հոսպիտալացվել է. լուսանկար

Հեռուստահաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաևային շտապ հոսպիտալացրել են։ Աստղը տեղի ունեցածի մանրամասները հայտնել է Instagram-յան էջում։ Վոդոնաևան հայտնել է, որ ինքնազգացողությունը վատացել է, ինքը չի կարողացել ոչինչ անել։
«Ողջույն հիվանդասենյակից։ Փառք Աստծո, արդեն ոչ վերակենդանացման բաժանմունքից, այլ նյարդաբանության բաժնի սովորական հիվանդասենյակից։ Միկրոկաթված»,- գրել է Վոդոնաևն։

Ալյոնան հայտնել է, որ նախ վերակենդանացման բաժանմունքում է եղել։ Այնտեղ նրան կաթիլային է միացվել առանց ձեռնոցի, ինչը ցնցել է նրան։
«Նորմերը չեն պահպանվում այն էլ քովիդի ֆոնին»,- զայրացած գրել է նա։
Այժմ հեռուստահաղորդավարուհին նյարդաբանության բաժանմունքում է, ուր նրան հետազոտում են։