Նոր ֆիլմ՝ Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ․ Netflix

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից հայտնի դերասանուհի Դակոտա Ջոնսոնը նկարահանվելու է Netflix հոսթինգային ծառայության` Ջեյն Օսթինի «Համոզում» վեպի ժամանակակից էկրանավորման մեջ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Նախագծի դերասանական կազմից այժմ հայտնի է միայն 31-ամյա դերասանուհու անունը, սակայն տեղեկություն չկա այն մասին, թե դասական վեպի «ժամանակակից» էկրանավորման մեջ Դակոտան ինչ կերպար է մարմնավորելու։

Օսթինի գլխավոր հերոսուհին՝ Էնը, չի ցանկանում համապատասխանել հասարակության կանոններին և փոխարենը ընտրում է իր՝ սնանկացմանը մոտ կանգնած ընտանիքի հետ կյանքը։
Էնը 27 տարեկան չամուսնացած օրիորդ է, որը հասկանում է, որ սիրո մեկ այլ հնարավորություն ունի։
Հայտնի է, որ նախագծի արտադրական փուլը սկսվելու է մայիսին։
Վերոնշյալ վեպը վերջինն է, որը Ջեյն Օսթինը գրել է մահվանից առաջ՝ 1817 թվականին։