Վերա Բրեժնևան պատմել է Բարսելոնայում բերման ենթարկվելու մասին

«ՎԻԱ Գրայի» նախկին մենակատար Վերա Բրեժնևան Instagram-ում պատմել է, որ Բարսելոնայում նախատեսված նկարահանումներից առաջ իրեն բերման են ենթարկել:
Բրեժնևան Վերկա Սերդյուչկայայի (արտիստ Անդրեյ Դանիլկո) և նրա մոր հետ նկարահանվել է «Орел и решка» շոուի հոբելյանական թողարկման հաղորդումներում։

«Ուղևորությունը սկսվեց օդանավակայանի ոստիկանությունից, իսկ ոստիկանությունից անմիջապես հետո` նկարահանումներ»- գրել է Բրեժնևան՝ չհստակեցնելով, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը։

Երգչուհին խոստովանել է, որ այդ ճանապարհորդությունը դարձել է իր կյանքի «ամենատպավորիչ» ուղևորություններից մեկը` չնայած այն փաստին, որ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում և շատ է հոգնել:
«Ու թեև ես քիչ եմ քնում (բայց սպանվածի պես), գրեթե չեմ ուտում և շատ հոգնած եմ, այդուհանդերձ հրաշալի զգացողություններ եմ ստացել»,- նշել է Բրեժնևան։