22 կգ նիհարած Լարիսա Դոլինան կիսվել է նոր լուսանկարով

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է տեղադրել, որին կից գրել է․«Ոչ մի գրամ ֆոտոշոփ, պարզապես լավ լուսավորություն և կորցրած 21 կիլոգրամ։ Այս լուսանկարը հրապարակել եմ, որպեսզի հույս տամ ձեզ սիրելի կանայք․ դուք կարող եք գեղեցիկ լինել, պետք է միայն մի քիչ ջանք գործադրել»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նա արտաքինի վրա մեկ միլիոն դոլար է ծախսել։ StarHit-ի հաղորդմամբ՝ երգչուհին նիհարել է և 44 համարի հագուստի է կրում։ Ընդ որում, նա պնդում է, որ պլաստիկ վիրահատություններ չի կատարել եւ սպորտային լուրջ ծանրաբեռնվածություն չի ունեցել։

«Լավ արտաքինն ազդում է ինքնագնահատականի վրա։ Հոգնել էի ավելորդ կիլոգհրամներից։ Ես արյուն հանձնեցի, անալիզները ցույց տվեցին, թե ինչ կարող են ուտել, իսկ ինչ ինձ առհասարակ չի կարելի օգտագործել։ Ես ինտերվալային ծոմապահություն են ունեցել։ Բավական երկար՝ 19 ժամ։ Միայն ջուր եմ խմում»,- սլացիկ կազմվածքի գաղտնիքը բացահայտել է Դոլինան։ Միայն թե նա առայժմ չի նշում, թե ինչի վրա է ծախսվել մեկ միլիոն դոլարը։