«Ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել»․ Դիանա Տոռեսի անկեղծ գրառումը

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան սև տոպ է կրում, վանդակավոր վերնաշապիկ։ Դիանան արձակել է մազերն ու վառ շպարով է։ Նա խոշոր աքսեուսուար՝ ականջօղ է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել։ Առանց բառերի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կիպ զգեստ էր կրում, որը համադրել էր սև երկարաճիտների հետ։ Դիանան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։
«Սիրելիներս, երբեմն կյանքն այնքան դաժան է գտնվում, որ ստիպում է անցնել այնպիսի դժվարությունների միջով, որ ուզում ես պայթեցնել ամեն ինչ շուրջբոլորդ: Բայց երբեք մի չարացե՜ք, քանի որ դա միայն ի վնաս ձեզ է։ Յուրաքանչյուր պարագայում մնա մարդ: Միայն սերը կփրկի աշխարհը։ Ամեն ինչ լավ կլինի»,- գրել էր նա։