Ջոն Լեջենդի կինը պատմել է, որ Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը փրկելու համար Քիմը ջանք չի խնայել (լուսանկարներ)

Ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավարուհի Քրիսի Թեյգենը Watch What Happens Live With Andy Cohen շոուի եթերում պատմել է, որ ընկերուհու՝ Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնալուծության ֆոնին պարբերաբար կապ է հաստատում Քարդաշյանի հետ։

«Ես Քիմի հետ ավելի շատ եմ խոսել, քան Ջոնը՝ Քանյեի հետ։ Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Քանյեին, ապա գիտի՝ նա երբեմն անհետանում է և նրա հետ կապվելը շատ դժվար է»,- ասել է երգիչ Ջոն Լեջենդի կինը։

Հարցին, թե ինչպես է բաժանությունից հետո իրեն զգում Քիմ Քարդաշյանը, Քրիսի Թեյգենը պատասխանել է․ «Քիմի հետ ամեն ինչ կարգին է»։

«Ես գիտեմ, որ Քիմն ամեն ինչ արել է հանուն իր ամուսնության և, անկեղծ ասած, ցավալի է, որ դա արդյունք չտվեց․ ես միշտ վստահ եմ եղել, որ նրանց հարաբերությունները հավերժ են։ Բայց ես գիտեմ, որ Քիմն արել է առավելագույնը»,- հավելել է մոդելը։