Կլավա Կոկան կորցրել է ձայնն ու հայտարարել, որ չի կարող երգել

Երգչուհի և բլոգեր Կլավա Կոկան կորցրել է ձայնը։ Նա այդ մասին հայտնել է Ինստագրամի իր էջում։

Երգչուհու խոսքով՝ ձայնի հետ կապված խնդիրները սկսվել են մայրաքաղաքում վերջին ելույթների ընթացքում համերգային խիտ գրաֆիկի արդյունքում։ Սակայն նա հավաքել է ուժերն, ինչի արդյունքում համերգները չեն չեղարկվել, և երգչուհին հանգիստ հոգով մեկնել է հանգստի Մալդիվներ։

«Ես կոկորդիս ասում եմ եմ. «Կոկորդ, հիմա մենք մի փոքր կաշխատենք ու հանգստի կմեկնենք։ Եվ հենց ինքնաթիռ նստեցի, ձայնս կորավ»,- պատմել է երգչուհին։

Աստղի ձայնն աստիճանաբար սկսել է վերադառնալ, սակայն նա առայժմ չի կարող երգել։

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Կլավա Կոկան հայտնել է վատ ինքնազգացողության և Մոսկվայում ու Մերձմոսկվայում հիվանդության հետևանքով համերգների չեղարկման մասին։