Քայլի Ջենները լուսանկար է հրապարակել` դոբերման ցեղատեսակի շանը գրկած (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները նոր լուսանկարներ է հրապարակել քրոջ՝ Քենդալ Ջենների շանը գրկած, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարում Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր և սեփականատեր 23-ամյա աստղը, որը կրում է մոխրագույն զգեստ, բարձրակրունկներ՝ իր տեսքն ամբողջացնելով մարգարտե ապարանջանով և սպիտակ արևային ակնոցով, գրկել է քրոջը պատկանող դոբերման ցեղատեսակի շանը։

Լուսանկարին կից, որն արվել է պատից կախված հենց իր լուսանկարի առջև, աստղը գրել է․ «Ղեկավարը` պատի վրա»։

Ավելի վաղ ինստագրամյան իր էջում դոմերման ցեղատեսակի շան հետ լուսանկար էր հրապարակել Քենդալ Ջենները։ Լուսանկարն արվել էր Burberry ապրանքանիշի շոուի համար, որը հետաձգվել է Մեծ Բրիտանիայի արքայազն, Էդինբուրքի նախկին դուքս Ֆիլիպի մահվան կապակցությամբ։