Ինչպե՞ս համադրել գույները

Մեր կենսակերպը, նախասիրությունները, սովորություններն ու ճաշակը ուղիղ կերպով արտահայտվում են հագուստի մեջ և շատ բան են ասում մեր մասին: Հետևաբար՝ ճիշտ իմիջը մեր այցեքարտն է:
Յուրաքանչյուր կերպար ստեղծելիս, պատկերացրեք, որ կտավի մակերեսը պետք է ծածկել այնպիսի գունապնակով, որը կլինի միևնույն ժամանակ հավասարակշռված և համատեղելի:

Գրագետ կատարված գունային կոնտրաստը կարող է շահեկանորեն ընդգծել ձեր ճաշակը:
Գույների աշխարհը բազմազան է, գեղեցիկ: Այն նորաձևության հիմքերից է:
Սեփական կերպարն ամբողջացնելու համար մի վախեցեք համարձակ գունային էքսպերիմենտներից:
Ո՞ր գույները կարելի է համադրել:

Կանաչ և դեղին
Շատ թարմ և վառ համադրություն․ այն նման է թարմ կանաչի ու ամառային արևի ճառագայթների համադրությանը։


Բաց երկնագույն և վարդագույն

Նարնջագույն և կապույտ

Վարդագույն և մոխրագույն