Փերիս Հիլթոնը փեսացուի հետ ռոմանտիկ ընթրիքից հետո լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը շատ երջանիկ տեսք ունի իր փեսացուի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ արված լուսանկարներում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Փերիս Հիլթոնի և Քարթեր Ռեումի ռոմանտիկ ընթրիքը կայացել է արևմտյան Հոլիվուդում:

Լուսանկարներում աստղը կրում է բաց վարդագույն, երկար զգեստ՝ Valentino ապրանքանիշից՝ այն համադրելով, մորթե թիկնոցի, ադամանդե վզնոցի և իր նշանադրության մատանու հետ: Its Hot Diamond Jewelry and Watches խանութի հիմնադիր և սեփականատեր Դենիս Սթեփանսկին նշել է, որ Հիլթոնի նշանադրության մատանին առնվազն 10 կարատ է և արժե մոտավերապես 2 միլիոն դոլար։

Իր տեսքն ամբողջացնելու համար Փերիս Հիլթոնը ընտրել է փոքր ադամանդե ականջօղեր, ծաղկավոր պայուսակ, վարդագույն արևային ակնոց և մետաքսե բարձրակրունկներ։

Ավելի վաղ դերասանուհին հրապարակել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը նախորդող ընթրիքից լուսանկարներ և կից գրել․ «Նա միշտ այնպես է անում, որ ինձ արքայադուստր զգամ»։