Հայ հայտնիներն արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակումներ են կատարում` անդրադառնալով ՀՀ վարչապետի` Սյունիք կատարած այցին և տեղի ունեցած միջադեպերին։
Նշենք, որ սյունեցիները փողոցներ են փակել՝ արգելել Փաշինյանի մուտքը դեպի քաղաքներ։
Անդրե
Երգիչ Անդրեն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել էր «Սյունիք. ես ծեր արևը կծիմ։ Հատեք տի» գրառմամբ:
Սոֆի Մխեյան
Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Սյունիք» և գրառմանը կցել էր «Սիրտ» էմոջին:
Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով վերջերս հանդիսատեսի դատին ներկայացրեց «Իշխանություն» ֆիլմը, Սյունիքի դեպքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոնց ա գնում նախընտրականը, հարգելի կուսակցություններ:
Ֆեյսբուքում ի՞նչ կա երիտասարդներ: Հաշվեցի՞ք` ով ա 2018-ին հրապարակ դուրս եկել:
Սյունեցիներ` Շնորհակալություն»:
Սոս Ջանիբեկյան
Սոս Ջանիբեկյանն իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, սիրելի ընկերներ, սիրելի Հայ ժողովուրդ որպես Հայի զավակ ուզում եմ մի կոչ անել…
մի բան էլ , երդվում եմ թե ներկայիս իշխանության կազմում ինձ տեսնեք որպես քաղաքական գործիչ…ես որպես քաղաքացի եմ արտահայտվում…»:
Գայանե Ասլամազյան
Գայանե Ասլամազյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ երկակի ստանդարտները լավ բան չեն։
«Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում: Ինչո՞ւ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչո՞ւ հիմա հիշեցիք, որ կին եւ երեխա կա տարածքում: Ի՞նչն է ըստ ձեզ փոխվել: Ես չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր նման խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ով դեմ էր կապիտուլյանտին:
Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ կանանց էին վիրավորում և երեխաների աչքի առաջ ծնողների նկատմամբ այդպես արտահայտվում: Հիմա ինչի՞ հանկարծ հիշեցիք ձեր դաստիարակությունն ու կրթվածությունը: Թե՞ էն ժամանակ կարելի էր՝ հիմա ոչ: Ես դատապարտում եմ նման պահելաձևը, թե այն ժամանակ, թե հիմա: Բայց չեմ հասկանում՝ ինչու եք զարմանում, եթե այս ամենը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև խրախուսվել է, թե հասարակության, թե կառավարության կողմից: Երկակի ստանդարտները լավ բան չի …»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։