«Սպարտակի» երկրպագուների մասին գեյ-դրաման արգելել են Մոսկվայի կինոփառատոնում

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը (ՄՄԿՓ) չի ցուցադրի ռուս ռեժիսոր Սևա Գալկինի «Երկրպագուները» կարճամետրաժ գեյ-դրաման: Այս մասին հաղորդում է «Բաց Մեդիա» հրատարակությունը:
Ռեժիսորի խոսքով ՝ ՄՄԿՓ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ փառատոնի կազմակերպիչներն առանց  բացատրության ֆիլմը հանել են ցուցադրությունից, և ռեժիսորին խորհուրդ  տվել՝ Կինոյի տան փոխարեն գտնել մեկ այլ հարթակ այն ցուցադրելու համար:

«Երկրպագուները» կարճամետրաժ ֆիլմի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա և պատմում է այն մասին, թե ինչպես են «Սպարտակի» մոսկովյան երկու երկրպագուները, որոնք ծայրահեղ աջականներ են, 2016-ին կողոպուտների և սպանությունների նպատակով որսացել համասեռամոլների: Ինչպես նշում է հեղինակը, իր ֆիլմը «հետազոտում է» մասկուլինության ճգնաժամը և պետական ԶԼՄ-ներում հոմոֆոբ հռետորաբանության հետեւանքները: Սյուժեի ընթացքում պարզվում է, որ երկու երկրպագուներն էլ միմյանց հետ հարաբերությունների մեջ են, ինչը միայն ամրապնդում է ֆիլմի հուզական ֆոնը։

2016 թվականի դեկտեմբերի վերջին «Սպարտակի» ֆանատ Նիկիտա Լ.- ն և ԲԿՄԱ-ի երկրպագու Ռոման Շ.-ն ձերբակալվել էին 6 տղամարդու սպանության համար: Ավելի ուշ հարցաքննություններից մեկում «կարմիր-սպիտակների» երկրպագուն խոստովանել է, որ բանակային ակումբի երկրպագուի հետ իրեն մտերիմ հարաբերություններ են կապել։ Ընդ որում ՝ մեղադրյալներն իրենց դասել են սկինհեդների շարքին։ Ինչպես հայտնում էր Life պարբերականը, այգիներում նրանք ծանոթանում էին առավելապես երիտասարդների հետ, որոնք, ինչպես իրենց թվում էր, ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ են ունեցել։ Դրանից հետո նրանք հաշվեհարդար են տեսել նրանց հետ։

«Ես չգիտեմ՝ ինչն է կինոփառատոնի կազմակեպիչների մոտ լարվածություն ստեղծել։ Կա ևս մեկ ֆոն: Ֆիլմում ֆոնի պես առկա է հեռուստապրոպագանդան. հեռուստատեսությամբ ցույց են տալիս կամ Դոնբասի պատերազմը, կամ գեյ շքերթներ: Դա կյանքի մասին ֆիլմ է, առանց գնահատականների»,-ընդգծել է ռեժիսորը ։

«Երկրպագուները» ֆիլմը բազմիցս հավակնել է տարբեր եվրոպական փառատոների, այդ թվում ՝ Dublin Independent Film Festival-ի (լավագույն կարճ մետրի համար) և նորվեգական Օսլոյի կինոփառատոնի (Լավագույն օպերատորական աշխատանքի համար) մրցանակների: Բացի այդ, ֆիլմը նաև ընտրվել է Կանադայի South Western International Film Festival, Ամերիկյան NewFilmmakers Los Angeles և ԼԳԲՏ կինոփառատոնի ծրագրում Լյուբլյանայում (Սլովենիա), ինչպես նաև ցուցադրվել է Տալլինում PÖFF Shorts փառատոնի արտամրցութային ծրագրում: